Էրմիտաժում կբացվի Ուրարտուին նվիրված ցուցահանդեսը
Հոկտեմբերի 28-ից մինչև հաջորդ տարվա հուվարի 25-ը Սանկտ–Պետերբուրգի էրմիտաժում կբացվի «Արարատի ստորոտին» ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու ականավոր արևելագետ, հնագետ, ուրարտագիտության մասնագետ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակին։ Այդ մասին հայտնում է Պետական Էրմիտաժի պաշտոնական կայքէջը։
Ցուցանմուշները բաժանվելու են մի քանի խմբի. նրանց թվում կլինեն մ.թ.ա. 8-ից 2-րդ հազարամյակներում Հայաստանի տարածքի տարբեր վայրերում հայտնաբերված կենցաղային ու ոսկերչական իրեր, մ.թ.ա. 9-7-րդ դարերի ուրարտական մշակույթի նմուշներ, այդ թվում՝ արձանիկներ, զինվորական հանդերձանքի պարագաներ, ոսկե և արծաթե զարդեր և այլն։ Երրորդ խմբի նմուշները պատկանում են VI-V դդ. մ.թ.ա, և ներկայացնում են հետուրարտական դարաշրջանը Հայաստանի տարածքում։
Հիմանակնում այս նմուշները գտնվել են Թեյշեբայնի (ներկայիս Կարմիր բլուր) ամրոցի պեղումների ժամանակ, որ կազմակերպվել են 1939 և 1971 թվականներին Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ։










