Ջիվան Գասպարյանը 80-ամյակն է տոնում Մոսկվայում
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Մոսկվայում տոնում է իր 80-ամյակը: Այսօր և վաղը նա հոբելյանական համերգներով հանդես կգա մոսկովյան «Էստրադային թատրոն»-ի բեմում, որտեղ նրան կընկերակցեն այնպիսի ճանաչված երաժիշտներ, ինչպիսիք են Պիտեր Գաբրիելը, Լայնլ Ռիչին, Մայքլ Բրուքը, Բրայեն Մեյը և ուրիշներ, այս մասին հայտնում է “Ռիա նովոստի” լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դուդուկի վարպետը հայտնել էր, որ հանրահայտ երաժիշտների մոտավորապես նույն կազմը ցանկություն է հայտնել մասնակցել իր 80-ամյակի հոբելյանական համերգին Երևանում, որը, նախատեսված է նոյեմբերի 11-ին:










