Ամերիկահայ կոմպոզիտորի 70-ամյակը հայրենիքում

12:05 • 18.10.08

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ՝ նվիրված ամերիկահայ կոմպոզիտոր Դայան Գուլքասյան Ռահբիի 70-ամյակին: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Դավիթ Ալեքսանդր Ռահբի (Ավստրիա), մենակատար՝ Դայան Անդերսեն (դաշնամուր, Բելգիա):

Համերգի ծրագրում կհնչեն՝ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը, Դայան Գուլքասյան Ռահբիի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը և «Ուրարտու» ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար, ինչպես նաև Ստրավինսկու «Հրեղեն հավք» սյուիտը:

Դայան Գուլքասյան Ռահբին ծնվել և մեծացել է Բոստոնում, իր երաժշտական կարիերան սկսել է որպես դաշնակահար, այնուհետև մոտ 40 տարեկանից նվիրվել երգահանությանը: Նրա հայրը՝ Փիթր Ահարոն Գուլքասյանը, Միացյալ Նահանգներում հայտնվել է 1915թ. ցեղասպանության հետևանքով: