Ալ Ջերոն կշնորհավորի հայկական ջազի տարեդարձը

13:22 • 20.10.08

Ամերիկյան ջազ վոկալի անմար աստղ Ալ Ջերոն հոկտեմբերի 21-ին հանդես կգա Երևանում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված համերգը ներառված է «Հայկական ջազ – 70» հոբելյանական միջոցառումների շարքում:

Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության 7 մրցանակների արժանացած Ալ Ջերոն իր երաժշտական կարիերան սկսել է եկղեցական երգչախմբում: Նա միակ երգիչն է, ով մրցանակի է արժանացել երգի 3 տարբեր ժանրերում՝ ջազ, փոփ և R&B: 2001թ. նրա անունով աստղ է բացվել Հոլիվուդի փառքի ծառուղում:

Ի դեպ, վերջերս Time պարբերականին տված հարցազրույցում Ալ Ջերոն հայտարարել է, որ «Օբաման և «փոփոխությունը» կստանան իմ քվեն»: