«Փարիզից ժամանած մորաքույրը» շարունակում է դահլիճներ հավաքել
Տիկնիկիային թատրոնում շարունակվում է Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը՝ լի դահլիճներով: Երաժշտական այս կատակերգությունը երևանյան պրեմիերան տոնեց դեռ նախորդ ամիս, բայց ստեղծվել էր շատ ավելի վաղ` 2007թ. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում:
Ներկայացման բեմադրությունը, երաժշտությունը և Թ. Բրանդոյի պիեսի ադապտիացիան անվանի դիրիժոր Օհան Դուրյանի որդի, ռեժիսոր Նարեկ Դուրյանինն է: Շուրջ 30 տարի Փարիզում ապրած բեմադրիչը վերհանել է ֆրանսահայերին և ընդհանրապես սփյուռքահայերին բնորոշ առաձնահատկությունները, նրանց վերաբերմունքը Հայաստանի ու հայաստանցիների նկատմամբ:
Ներկայացման մեջ Նարեկ Դուրյանն ինքը ստանձնել է գլխավոր դերը՝ մարմնավորելով Փարիզից ժամանող մորաքրոջը: Բեմադրիչի դերասանական վարպետությունը փայլում է հատկապես մյուս դերակատարների և մասնավորապես երիտասարդների անփորձության ֆոնին:










