Մեկնարկում են «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթի օրեր»-ը

07:04 • 21.10.08

Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ այսօրվանից մեկնարկում է «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթի օրեր» նախագիծը, որը համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցարդրություններ է նախատեսում ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Արտաշատում և Վանաձորում: 2007թ-ին սկիզբ առած նախագիծը նապատակ ունի ցուցադրել և ճանաչելի դարձնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնսւթյունների մշակույթը:

Նախագծի շրջանակներում կբացվի ասորի արվեստագետների Արթուր և Լեոնիդ Բադալովների խեցեգործության և փայտի փորագրության ցուցահանդեսը, կցուցադրվեն «Վոդկա լեմոն» և «Հանդիպումներ ականավոր մարդկանց հետ» ֆիլմերը, ինչպես նաև կկայանան համերգներ՝ ի հիշատակ 20-րդ դարի անվանի փիլիսոփա, երաժիշտ և պարուսույց հայկական ծագումով հույն Գ. Գուրջիևի, կներկայացվեն նրա ֆոլկլորային ստեղծագործությունները:

«Հայաստանում ապրող ազգային փոխրամասնությունների մշակույթի օրեր» նախագիծը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը: