Ավետ Տերտերյանի օպերան առաջին անգամ հայկական բեմում

13:08 • 22.10.08

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում անցկացվում են Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» (1984թ.) օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքները։ Օպերայի դիրիժորն է Ռ. Ասատրյանը, ռեժիսորը՝ Լ. Իվանյանը։ Համաշխարհային օպերայի պրեմիերան կայացել է 2003թ. մարտի 16–ին Գերմանիայում՝ Մյունխենի «Gärtnerplatz» պետական թատրոնում։ Հենց այդ տարի էլ բեմադրությունն արժանացել է «Ոսկե աստղ» մրցանակի, իսկ 2004թ. ստացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակը։