Դասախոսություն. «Նայենք ինքներս մեզ. հայերը ֆոտոխցիկի աչքերով»
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա «Նայենք ինքներս մեզ. հայերը ֆոտոխցիկի աչքերով» դասախոսությունը, որը ներկայացնում է «Save նախագիծ» հայկական լուսանկարների արխիվը: Դասախոսությունը կամփոփի 1975թ. սկսած տարբեր ժամանակներում և վայրերում ապրած հայերի լուսանկարների հավաքագրման և փաստագրման աշխատանքները: Բանախոսը «Save նախագիծ» հայկական լուսանկարների արխիվի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռութ Թոմասյանն է:
«Save նախագիծ» արխիվն ավելի քան 27 հազար լուսանկարներից բաղկացած և անընդհատ համալրվող հավաքածու է, որը գործում է Ուոթերթաունում՝ Մասաչուսեթսում: Արխիվի լուսանկարների ժամանակագրությունը սկսվում է 1860թ-ից՝ ներկայացնելով փաստեր սփյուռքի, Խորհրդային Հայաստանի և հայկական ներկայիս անկախ հանրապետության կյանքից:










