Կմերկնարկի 8-րդ «Նռան հատիկ» փառատոնը

09:30 • 24.10.08

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն արդեն 8-րդ անգամ կանցկացվի «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, որ նախաձեռնել է «Նախաբեմ» կրթամշակութային միությունը:

Փառատոնի մարզային փուլն այս տարի անցկացվել է մայիս-հունիս ամիսներին, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից ու Ջավախքից ստացված հայտերից կազմակերպիչներն ընտրել են հանրապետական փուլի մասնակից մանկական թատրոններին, որոնք ելույթ կունենան Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրում:

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» փառատոնը նպատակ ունի կապեր հաստատել Հայաստանի արբեր անկյուններում գործող մանկական թատրոնների միջև, աշխուժացնել մարզային մշակութային կյանքը, բացահայտել նոր տաղանդներ: Փառատոնին ամեն տարի աջակցում է մշակույթի նախարարությունը: