«Արցախի կերպարվեստը» Երևանում

11:03 • 25.10.08

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել և մինչև նոյեմբերի 4-ը կշարունակվի «Արցախի կերպարվեստը» խորագրով ցուցահանդեսը, որ նախաձեռնել է ԼՂՀ մշակույթի նախարարությունը: Մասնակցում են տարբեր սերունդների արցաղցի 8 արվեստագետներ իրենց բազմաժանր աշխատանքներով՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա:

Ցուցահանդեսում իրենց աշխատանքներով հանդես են եկել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են ծագումով արցախցի, բայց Երևանում հաստատված ՀՀ վաստակավոր նկարիչ Արկոն (Արկադի Բաղդասարյան), Վռամշապուհ Շաքարյանը, Ռուբեն Գաբրիելյանը, գրքի ձևավորող Արմեն Ղուկասյանը, նոր սերդի ներկայացուցիչներից՝ Գայանե Բաբայանը և ուրիշներ: