Հիացրել է մեր նվագախմբի վարպետությունը

08:18 • 28.10.08

Ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Ստիվեն Պրուստմանին հիացրել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորած Հայաստանի պետական կամերային նվագախմբի վարպետության մակարդակը:

«Ես նվագել եմ աշխարհի մի շարք երկրներում տարբեր նվագախմբերի հետ, սակայն այսպիսի որակից պարզապես ցնցված եմ», - ասում է երաժիշտը, ով «Վերադարձի» դասական երաժշտության 2-րդ փառատոնի միակ այլազգին է:

Ի դեպ փառատոնի մասին. այսօր այն կամփոփվի Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ ելույթ կունենան Ստիվեն Պրուտսմանը, հայազգի անվանի թավջութակահար Սուրեն Բագրատունին և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Փառատոնի կազմակերպիչներն այս համերգի ողջ հասույթը կփոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնին: