Մեկնարկել է Կարեն Կոստանյանի անվան անդրանիկ մրցույթը

10:01 • 29.10.08

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկել է արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Կոստանյանի անվան Կամերային անսամբլների հանրապետական մրցույթը, որ անցկացվում է առաջին անգամ: Մասնակցում են կամերային ստեղծագործության ժանրում աշխատող 10-ից ավել երաժշտական խմբեր, որոնք մրցելու են 2 փուլերում:

Կարեն Կոստանյանը Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Կամերային անսամբլների կատարողական արվեստի ամբիոնի հիմնադիրն է, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա անվան Կամերային անսամբլների հանրապետական մրցույթը նախաձեռնել է կոնսերվատորիան՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: