Կցուցադրվի հայկական առաջին ֆիլմը

12:57 • 29.10.08

ԿԻՆՈերեկոներ չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում այսօր Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի հայկական առաջին ֆիլմը՝ «Նամուս»-ը:

Սեյրանի և Սյուզանի սիրո պատմությունը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում Համո Բեկ-Նազարյանի կողմից 1925թ., պրեմիերան կայացել է 1926թ. ապրիլին: Ֆիլմի հիմքում Շիրվանզադեի «Նամուս»-ն է, դերերում հանդես են եկել հայ կինոյի անպիսի դեմքեր, ինչպիսիք են Հովհաննես Աբելյանը, Հասմիկ Հակոբյանը, Հրաչյա Ներսիսյանը և ուրիշներ:

«Նամուս»-ը սև/սպիտակ, համր դրամա է՝ 62 րոպե տևողությամբ: