Երևանում վերաբացվել է ռուսական արվեստի թանգարանը

11:23 • 29.10.08

Երկարատև վերանորոգման աշխատանքներից հետո Երևանի կենտրոնում՝ կասկադի հարևանությամբ, վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը, որ մոտ 25 տարվա պատմություն ունի և առաջին անգամ էր վերանորոգվում: Թանգարանը հիմնվել է 1984թ-ին Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի նվիրատվությամբ: Վերանորոգումից հետո թանգարանում գործում է 8 սրահ, հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկբի ռուսական գեղանկարչության 300-ից ավել կտավ, այդ թվում՝ ռուս այնպիսի ճանաչված նկարիչների գործեր, ինչպիսիք են Սերովը, Կորովինը, Ռերիխը, Սերեբրյակովը և ուրիշներ:

Ռուսական արվեստի թանգարանի վերաբացմանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: