«Բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի»

12:52 • 29.10.08

Լույս է տեսել մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանի հեղինակած երկհատորյակը, որ կոչվում է «Բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի»: Գրքում հեղինակն ամփոփել է իր ստեղծագործական գործունեությունը, որ կապված է 2 թատրոնների հետ:

Գրքի առաջին հատորում ներառված է Վահե Շահվերդյանի 25 տարիների աշխատանքային ու ստեղծագործական փորձը Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 2-րդ հատորն ամբողջությամբ նվիրված է Վահե Շահվերդյան գեղարվեստական ղեկավարի ու բեմադրիչի աշխատանքին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Երկհատորյակը թատերական յուրատեսակ տարեգրություն է, որը մանրամասնությամբ ներկայացնում է Վահե Շահվերդյանի բեմադրած մոտ 100 ներկայացումները: