Հայաստանի երաժշտական ընկերությունը 50 տարեկան է
Այս օրերին Հայաստանի երաժշտական ընկերությունը տոնում է հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր Սայաթ-Նովա փողոցում գտնվող ընկերության համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ մասնակցությամբ «Հովեր» կամերային երգչախմբի, Կոմիտասի անվան լարային քառյակի, ինչպես նաև մի խումբ մենակատարների:
Դեռ 1958թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմադրվեց Հայաստանի երգչախմբային ընկերությունը, որի առաջին նախագահ դարձավ երգի-պարի պետական անսամբլի հիմնադիր, մշակույթ անվանի գործիչ Թաթուլ Ալթունյանը: Տարիներ անց ընկերությունը վերանվանվեց երաժշտականի:
Այսօր Հայաստանի երաժշտական ընկերությունը ղեկավարում է մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը՝ միավորելով երգչախմային մշակույթի տարբեր գործիչների ու խմբերի:










