Կմեկնարկի սաքսոֆոնահարների առաջին մրցույթը

09:33 • 31.10.08

Նոյեմբերի 1-6-ը Երևանում կանցկացվի Սաքսոֆոնահարների հանրապետական առաջին մրցույթը, որ կազմակերպվել է «Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիա» հասարակակական կազմակերպույթունը՝ Երևանի պետական կոնսերվատորիայի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի նպատակն է բարձրացնել հետարքրքությունը սաքսոֆոն երաժշտական գործիքի նկատմամբ, ինչպես նաև նպաստել փողային և սաքսոֆոնային կատարողականության զարգացմանը երիտասարդների շրջանում:

Սաքսոֆոնահարների հանրապետական առաջին մրցույթն անցկացվում է 2 փուլով և 2 տարիքային խմբերում՝ մինչև 18 և 18-30 տարեկան: Մասնակցում են 17 սաքսոֆոնահարներ՝ սաքսոֆոն-ալտ և սաքսոֆոն-տենոր մասնագիտությամբ: Հաղթողներին սպասվում են դրամական մրցանակներ: Մրցույթի ամփոփիչ գալա համերգը կկայանա նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: