Հրաշագործ Տոնինո Գուերան…

11:13 • 01.11.08

Տոնինո Գուերայի մասին ռեժիսորներ Ռուբեն և Վահե Գևորգյանցների նկարահանած «Հրաշագործի աշունը» ֆիլմը տոնում է իր հաղթարշավը միջազգային փառատոներում: Ֆիլմը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող «Ոսկե դահիրա» /”Золотой Бубен”/ հեռուստածրագրերի և ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի «Պատմություն և մշակույթ» անվանակարգում՝ ստանալով փառատոնի խորհրդանիշ «Ոսկե Աստվածուհու» արձանիկը:

«Հրաշագործի աշունը» գլխավոր մրցանակի է արժանացել նաև մոսկովյան «Նոր Կինո. XXI Դար» միջազգային փառատոնում, որտեղ ներկայացված էին ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի լավագույն ֆիլմերը: Հայկական այս ֆիլմը ցուցադրվել է նաև Հռոմի, Սալոնիկի և մի շարք այլ միջազգային կինոփառատոներում: Պրեմիերան կայացել է անցած տարի Վենետիկում, իսկ հայաստանյան պրեմիերային ներկա եղել ինքը՝ Տոնինո Գուերան:

«Հրաշագործի աշունը» վավերագրական ժապավեն է իտալացի անվանի գրող, կինոդրամատուրգ, նկարիչ Տոնինո Գուերայի մասին:

«Միակ վայրը, որ ինձ փոխել է, Հայաստանն է», - հարցազրույցներից մեկում ասել է Տոնինո Գուերան: