Այսօր տեղի կունենա Ալբերտ Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերան
Նոյեմբերի 1-ին Ռուս-հայկական համալսարանում տեղի կունենա հայտնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Լուսաբացը տխուր փողոցում» նոր կինոնկարի պրեմիերան: այդ մասին Tert.am–ին հաղորդեց Համալսարանի մամուլի քարտուղար Ռոման Նադիրյանը։
Ալբերտ Մկրտչյանն այնպիսի լեգենդար հայկական ֆիլմերի հեղինակն է, ինչպիսիք են «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»: Այսօր նա ղեկավարում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը:










