Խթանվում է երիտասարդների ստեղծած կամերային երաժշտությունը

08:52 • 01.11.08

Կամերային երաժշտության ժանրում ստեղծագործող երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունը խթանելու համար Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել է Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին փառատոնը, որ կացնկացվի նոյեմբերի 2-9-ը Երևանում: Մասնակցում են մինչև 35 տարեկան 28 կոմպոզիտորներ՝ կամերային ժանրում գրված մեկական ստեղծագործությամբ:

Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին փառատոնի բոլոր 4 համերգները կկայանան Կամերային երաժշտության տանը՝ կենդանի կատարումներով: Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահն է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը: