«Իմ անուշ տղա»՝ որդեկորույս Տաթևիկ Ղափլանյանի մեկնաբանությամբ

08:14 • 03.11.08

Շուրջ 15 տարի Միացյալ Նահանգներում հաստատված Տաթևիկ Ղափլանյանն իր նոր ներկայացմամբ վերադարձել է հայրենիք՝ ցույց տալու որդեկորույս մոր տառապանքները: «Իմ անուշ տղա» կոչվում է նրա բեմադրած ներկայացումը, որը 2 գործողությամբ դրամա է՝ իր և Անահիտ Ղուկասյանի համատեղ սցենարով:

«Իմ անուշ տղա»-ն ներկայացնում է Լոս Անջելեսում Տաթևիկ Ղափլանյանի հիմնած «Սենչ» թատրոնը՝ իր վաղամեռիկ որդու՝ Արսեն Խանդիկյանի անունով: Ներկայացման գլխավոր դերերից մեկը ստանձնել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը, ով նույնպես տարիներ շարունակ բնակվում է Միացյալ Նահանգներում: Բեմադրությունը որդեկուրույս մոր տարապանքների մասին է, մոր դերում հեղինակն է՝ Տաթևիկ Ղափլանյանը՝ նպատակ ունենալով հաղթահարել ցավն ու ապրելու ցանկություն արթնացնել իր դաժան ճակատագրին արժանացած մայրերի մեջ:

«Իմ անուշ տղա» ներկայացման պրեմիերան կայացել է 2006թ-ին Լոս Անջելեսում, երևանյան բեմելը նախատեսված է նոյեմբերի 13-14-ին մայր թատրոնում: