«Իմ եվ քո Առնոն»...

09:36 • 04.11.08

Առնո Բաբաջանյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Իմ և քո Առնոն» համերգը, որը կկայանա նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգին կմասնակցեն կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի նախագահն է, «Ջորջիա» զույգը Վրաստանից, Կարեն Մովսեսյանը Մոսկվայից, ինչպես նաև մի խումբ էստրադային երգիչ-երգչուհիներ Երևանից՝ Նունե Եսայան, Հայկո, Անդրե և ուրիշներ:

Նոյեմբերի 11-ին կրկին օպերայում «Իմ և քո Առնո» համերգին կմասնակցեն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանը և ուրիշներ: