Հատուկ համերգ՝ ի պատիվ Զարեհ Սահակյանցի
Նոյեմբերի 12-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային նվագախմբի հատուկ համերգը՝ ի պատիվ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Զարեհ Սահակյանցի: Համերգն իր մասնակցությամբ կպատվի մենակատար, հայտնի երգչուհի Արաքս Դավթյանը (սոպրանո):
Ջութակահար Զարեհ Սահակյանցը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիրն է, եղել է նաև պետկոնսերվատորիայի ռեկտոր: Նրա դուստրը՝ դերսանուհի Սաթենիկ Սահակյանցը, ռուս հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինն Է; Զարեհ Սահակյանցը կյանքից հեռացել է 2001թ-ին:










