Թ. Ալթունյանի հոբելյանի առթիվ կոչումներ՝ նախագահ Սարսգյանից

16:04 • 07.11.08

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայ ժողովրդական երգարվեստի և պարարվեստի պահպանման ու զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին։
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, արվեստի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Թաթուլ Ալթունյանի երգի–պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը, իսկ համույթի մեներգիչ Սաշա Պողոսյանն արժանացել է վաստակավոր արտիստի կոչման։