Բարաք Օբամայի հարազատները հայտնվել են թանգարանում

15:37 • 07.11.08

Նյու–Յորքում Ժամանակակից արվեստների նոր թանգարանում հանրության ուշադրությանն է ներկայացվել մի նկար, որում պատկերված է ԱՄՆ–ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի կինը դստեր հետ։ Յուղաներկով նկարված նկարը կոչվում է «Միշել և Սաշա Օբամաները լսում են Բարաք Օբամայի ելույթը Դեմոկրատական կուսկացության համագումարի ժամանակ»։ Այս մասին հաղորդում է Politico.com-ը։

Նկարիչ Էլիզաբեթ Փեյթոնը, ով հայտնի է ճանաչված անձանց իր դիմանկարներով, այս նկարը նկարել է համագումաներից մեկի ժամանակ պատկերված լուսանկարի օրինակով։ Բայցևանպես, թանգարանում այն հայտնվել է միայն նոյեմբերի 5–ին, երբ հայտնի է դարձել, որ Օբաման հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների ժամանակ։ Թանգարանի աշխատակից Լաուրա Հոփթմանը նշել է, որ թանգարանում արդեն ցուցադրված նկարներին նոր նկարներ չեն ավելացվում։ Սակայն այս անգամ, հաշվի առնելով Օբամայի պատմական հաղթանակը, բացառությունն է արվել։