Թաթուլ Ալթունյանի հիմնած անսամբլն արդեն 70 տարեկան է
Այս տարի իր 70-ամյա հոբելյանն է տոնում Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը: Այդ առթիվ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի բեմում կկայանա անսամբլի հոբելյանական համերգը՝ ծրագրում ներառելով Ալթունյանի գործերի առանձին ծրագիր:
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի հոբելյանի կապակցությամբ օրերս հրամանագիր է ստորագրեր նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ համաձայն որի արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել 2004թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավար, Թաթուլ Ալթունյանի կրտսեր որդի Ժիրայր Ալթունյանին: Նույն հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն է արժանացել համույթի մեներգիչ Սաշա Պողոսյանը:
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը հիմնադրվել է 1938թ-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետկոնսերվատորիայի խմբավարության ամբիոնի հիմադիր Թաթուլ Ալթունյանի կողմից: Այսօր անսամբլն ունի շուրջ 100 անդամ: Տարվա ընթացքում հոբելյանական համերգներ կայացել են նաև Հայաստանի մարզերում և Մոսկվայում:










