Երևանում կհնչի միջնադարյան երաժշտություն
Այս օրերին Երևանում է միջնադարյան երաժշտության ֆրանսիական Գզերեմիա համույթը, որն այսօր համերգով հանդես կգա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Այնուհետև նոյեմբերի 13-ին և 14-ին համույթը ելույթ կունենա Արամ Խաչատրյան տուն-թանգարանում:
Երևանյան համերգն անվանված է «Տրուբադուր» և ներառելու է բացառապես տարբեր ազգային պատկանելության միջնադարյան երաժշտություն: Շուրջ 20 տարի առաջ Ֆրանսիայում ստեղծված Գզերեմիա համույթն ունի մոտ 80 նվագարան՝ հիմնականոմ հին, բայց վերականգնված: Համույթի համերգները Հայաստանում անցկացվում են Ֆրանսիայի դեսպանատան և մշակույթի նախարարության համատեղ ջանքերով:










