Թատրոն առանց թատրոնի կամ “Մեկ քառակուսի մետր” երրորդ փառատոն

11:29 • 11.11.08

Նոյեմբերի 12-15-ը ՆՓԱԿում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) կանցկացվի “Մեկ քառակուսի մետր” թատերական երրորդ փառատոնը, որը կազմակերպիչներն անվանում են թատրոն առանց թատրոնի: Փառատոնի գլխավոր նախապայմանն ու որոշիչ դրույթն այն է, որ բոլոր ներկայացումները չեն հատում մեկ քառակուսի մետրի սահմանը, այլ կայանում են հենց այդ տարածքում:

Այս տարի փառատոնին ներկայացված է 8 աշխատանք՝ Արտյոմ Դավթյանի “Մահ, կյանք, սեր”, Ազգանույշ Հարությունյանի “Պարգևատրում”, Համլետ Վարդանյանի “Փախուստ”, Կարեն Եփրեմյանի “Հայաստանի անտերություն”, Ալի Անսարի “Վերածնունդ”, Անի Հարությունյանի “Երեք նվեր”, Գարիկ Հովհաննիսյանի “Բարև’, մա’հ ջան” և Գայանե Եղիազարյանի ու Գագիկ Ղազարէի “Մինչև թոքերս”:

Ներկայացումների մուտքն ազատ է, փառատոնի ավարտին քվեարկության արդյունքում կընտրվի “Հեղինակային ձայն” դիպլոմին արժանացող մասնակիցը: