“Ջիվան ջանի” աշակերտը կամ Երևանում է Պեդրո Էուստաչեն

11:01 • 11.11.08

“Ջիվան ջան”, այսպես է Ջիվան Գասպարյանին անվանում իսպանացի հանրահայտ ֆլեյտահար Պեդրո Էուստաչեն, ով այս օրերին Երևանում է Ջիվան Գասպարյանի 80 ամյակի համերգաշարին մասնակցելու առթիվ: Էուստաչեին դուդուկ նվագել սովորեցրել է Ջիվան Գասպարյանը: Խոսելով այդ գործիքի մասին՝ երաժիշտը բացատրում է, որ դժվար է որևէ այլ գործիքով ստանալ այս տեսակի ու հնչողության մեղեդի, որն անկրկնելի է: Նա դժվարացավ նկարագրել նաև այն ազգային ոգին, որով կատարողն օժտում է այդ մեղեդին:

Պեդրո Էուստաչեն հայտնի է աշխարհահռչակ կոմպոզիտոր Յանիի հետ իր համագործակցությամբ, նրա երաժշտությունը հնչել է Ստիվեն Սփիլբերգի “Մյունխեն” և Մել Գիբսոնի “Քրիստոսի չարչարանքները” ֆիլմերում: Ջիվան Գասպարյանին էլ վաղուց է ճանաչում, անգամ փաստեց, որ հոր նման է վերաբերվում դուդուկի վարպետին: Առիթ են ունեցել միասին նվագել ու ձայնագրվել մի քանի անգամ: