Հայաստանում է մոսկովյան կոնսերվատորիայի հայազգի պրոֆեսորը

12:11 • 12.11.08

Նոյեմբերի 11-18-ը Հայաստանում է Պ. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դասախոս պրոֆեսոր Յու. Հայրապետյանն իր 8 սաների հետ, այս մասին հաղորդում է մշակույթի նախարարությունը։ Այցն իրականանում է «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թթ. համագործակցության մասին» ծրագրի և նույնանուն հուշագրի շրջանակներում։

Պրոֆեսոր Հայրապետյանը և իր սաները համերգներ ու վարպետության դասեր են անցկացնելու Երևանում և Գյումրիում։ Ծրագրի իրականացմանը մասնակցում է նաև Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան։