Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը 50 տարեկան է
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը 50 տարեկան է, ինչի առթիվ կայացած հոբելյանական միջոցառման ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով են պարգևատրվել` կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոօպերատորներ Յուրի Բաբախանյանը, Բորիս Հովսեփյանը, Աշոտ Մովսեսյանը, հնչյունային ռեժիսոր Յուրի Սայադյանը, հնչյունային օպերատոր Լևոն Կարապետյանը, կինոինժեներ Լարիսա Ստեփանյանը, կինոգետ, կինոքննադատ Էմանվել Արաքսման-Մանուկյանը։ Կինեմատոգրաֆիստների միության 50 ամյակի առթիվ մեկ այլ խումբ կինոգործիչներ արժանացել են մշակույթի նախարարության պատվոգրերին։










