Կնշվի Բարսեղ Թումանյանի 50-ամյակը

07:40 • 14.11.08

Նոյեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա հոբելյանական համերգ՝ նվիրված հանրահայտ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի 50 ամյակին: Համերգի ընթացքում հանդես կգա օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը՝ դիրիժորներ Յուրի Դավթյանի և Մելիք Մավիսակալյանի գլխավորությամբ: Համերգին կմասնակցի նաև հոբելյարի որդին՝ Դավիթ Թումանյանը:

Բարսեղ Թումանյանի հոբելյանական համերգը ընդգրկված է "21-ի հեռանկարներ" 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեջ, համերգի ծրագրում կհնչեն Վերդիի, Ռախմանինովի, Ռոսինիի, ինչպես նաև Սպենդիարյանի, Չուխաջյանի և այլ կոմպոզիտորների գործեր: