Աջակցություն մշակութային կրթությանը

07:46 • 14.11.08

Նոյեմբերի 12-18ը մշակույթի նախարարության "Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը" անցկացնում է վարպետության բաց դասեր Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի և Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների ուսուցիչների համար: Նախարարության հաղորդմամբ կերպարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ մասնագիտություններով դասերի մասնակիցների թիվը հասնում է 400-ի: Դասընթացներն անցկացվում են Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի կրթահամալիրում և Երևանի պետական պարարվեստի քոլեջում:

"Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը" ձգտում է նպաստել կրթական կազմակերպությունների զարգացմանը, պատրաստվում է ցուցաբերել մեթոդական աջակցություն, մշակել ուսուցման ծրագրեր, ինչպես նաև վերապատրասատել ուսուցիչներին: Մեկնարկած վարպետության դասերի ծրագիր նախատեսվում է իրակաանացնել նաև հանրապետության մյուս բոլոր մարզերում: