Գերմանական մշակույթի շաբաթ Երևանում
Նոյեմբերի 15-23-ը Երևանում կանցկացվի Գերմանական մշակույթի շաբաթ, որը նախաձեռնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Երևանում DAAD գրասենյակը՝ Թբիլիսիի ու Երևանի Գյոթե-ինստիտուտի աջակցությամբ: Նախատեսված է բազմաբնույթ մշակութային ծրագիր՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ և այլն:
Երևանում Գերմանական մշակույթի շաբաթվա շրջանակներում հանդես կգա Սիմինոլոջի ջազային խումբը, ԱՐՏՐԵՍ թատերախումբը, թատերական գործիչներ Ուլյանա Վոլֆն ու Մարկ Դեգենսը և ուրիշներ: Ազգային պատկերասրահում կցուցադրվի գերմանական «Ֆիլմերի ծրագիր», կլինեն նաև այլ միջոցառումներ:
Գյոթեի անվան ինստիտուտը կանցկացնի նաև ուսուցիչների վերապատրաստման սեմինար, աշակերտները, ուսանողներն ու դասախոսները կներկայացնեն թատերական ներկայացումներ ու պոեզիայի ընթերցումներ, նախատեսված են նաև զեկուցումներ լեզվի ու մշակույթի, միջազգային խորհրդարանական կրթաթոշակի ու Գերմանիայում ուսման հնարավորությունների մասին:










