Երևանի կենտրոնում կտեղադրվի Վիլյամ Սարոյանի արձանը

12:33 • 14.11.08

Աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի տոնական միջոցառումների շարքը դեռ չի ավարտվել: Շուտով Երևանի կենտրոնում՝ Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, կտեղադրվի քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած արձանը (ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան):

Արձան տեղադրելու նախաձեռնությունը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է, աջակցել են սփյուռքի հայ բարերարները, կառավարության աջակցությամբ էլ բարեկարգվել է տարածքն ու կիրագործվեն պատվանդանի տեղադրման աշխատանքները: Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի փոխանցմամբ՝ Սարոյանի արձանը Երևանի կենտրոնում կհաստատվի արդեն նոյեմբերի վերջին: