Կմեկնարկի «Հայաստանի սոխակ» մրցույթը

08:27 • 15.11.08

Նոյեմբերի 17-ից կմեկնարկի և մինչև դեկտեմբերի 14-ը կշարունակվի Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների առաջին հանրապետական մրցույթը, որ կրում է «Հայաստանի սոխակ» խորագիրը: Մրցութային ծրագրում ներառված են 17-18-րդ դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններ, Կոմիտասի գործեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների օպերային արիաներ ու ռոմանսներ:

«Հայաստանի սոխակ» վոկալիստների մրցույթի լավագույն 3 մասնակիցները կարժանանան դրամական պարգևների՝ համապատասխանաբար 300, 250 և 200 հազար դրամի չափով, կլինեն նաև խրախուսական մրցանակներ: Մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը, ազգային օպերայի բեմում: