Ոսկե մեդալ՝ Բարսեղ Թումանյանին
Նոյեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացավ աշխարհահռչակ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի 50 ամյակին նվիրված համերգը՝ իր իսկ մասնակցությամբ: Համերգը ներառված էր «21-ի հեռանկարներ» դասական երաժշտության 9-րդ փառատոնի շրջանակներում:
Հանրահայտ բասի հոբելյանի առթիվ մշակույթի նախարարությունը նրան պարգևատրեց նախարարության ոսկե մեդալով՝ հայ երգարվեստում ունեցած մեծ վաստակի համար: Մեդալը երգչին հանձնեց փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Իսկ Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ի դեմս նախագահ Դավիթ Ղազարյանի, Բարսեղ Թումանյանին շնորհեց ընկերության «Կոմիտաս» հուշամեդալը, ինչպես նաև պետկոսներվատորիայի անունից հռչակեց կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր:










