Բեռլինից ժամանած բազմազգ ջազ խումբը հանդես կգա Երևանում
Նոյեմբերի 15-23-ը անցկացվող Գերմանական մշակույթի շաբաթվա շրջանակներում այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հանդես կգա Սիմինոլոջի ջազ խումբը Բեռլինից:
Բազմազգ այս խումբը Գերմանիայում բավական հայտնի է իր երաժշտությամբ: Սիմինոլոջիի վոկալիստը ազգությամբ իրանցի երգչուհի է՝ Սիմին Սամավատին:
Խմբի բաս կիթառահարը Գերմանիայից է, դաշնակահարը ծնվել է Ֆրանսիայում, իսկ հարվածային գործիքներ նվագողը ազգությամբ հնդիկ է: Խումբը հասցրել է աշխարհի մի շարք բեմերում հանդես գալ ու համագորխակցել համաշարհային ճանաչման այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Բոբի Մքֆերին և Ջորջ Բենսոնը:
Երաժշտագետները Սիմինոլոջիի երաժշտությունը որակում են որպես դասական և նոր ջազի խառնուրդ, որն ազդված է հին իրանական բանաստեղծություններից ու երգերից:










