Նոր կարճամետրաժ ցեղասպանության մասին. «106-րդ բանաձև»

12:36 • 18.11.08

Գալիք տարվա ապրիլին Երևանում կկայանա 8,5-րոպեանոց նոր կարճամետրաժ ֆիլմի պրեմիերա, որը հիմնված է ցեղասպանության և բռնության գաղափարի վրա և կրում է «106-րդ բանաձև» խորհրդանշական անվանումը: Ֆիլմի գաղափարը երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանինն է, իսկ ռեժիսորը Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է:

«106-րդ բանաձև»-ում հնչելու են Ֆլորա Մարտիրոսյանի 3 սիրված կատարումները՝ «Դլե յաման», «Ադանա» և «Քելե Լաո», ինչպես նաև հոլիվուդյան անվանի դերասանուհի Շերոն Սթոունի եղբոր՝ Մայքլ Սթոունի բանաստեղծությունները:

Սյուժեն հայ, թուրք, ամերիկացի և հույն 4 երիտասարդների մասին է, ովքեր ինտերնետի միջոցով բացահայտում են ցեղասպանություն երևույթը:

Նկարահանումները կատարվելու են Հայաստանում, Թուրքիայում, Հունաստանում: Ցեղասպանության մասին այս կարճամետրաժի առանցքում իհարկե հայոց ցեղասպանությունն է, սակայն բռնության տեսարաններ չեն լինելու: Հեղինակները հույս ունեն ֆիլմը հասանելի դարձնել նաև ամերիկյան վերնախավի համար: