«Հայֆիլմ»-ի վաճառքը դեռ վաղ է գնահատել
2005թ-ից հետո, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվեց «Սի էս ֆիլմս» ընկերությանը և սեփականաշնորհվեց վերջինիս կողմից, շատ կինոգործիչներ հույս ունեին, որ նոր ժամանակներ են սկսվելու հայկական կինոյի համար, որ կինոն զարգանալու է նոր ու անխոչնդոտ ընթացքով: Սակայն շատերը հուսախաբ եղան, քանի որ մինչև օրս Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որը «Հայֆիլմ»-ի իրավահաջորդն է, չունի համապատասխան կինոտեխնիկա՝ ինքնուրույն կինոարտադրություն կազմակերպելու համար, և ստիպված է այն ներկրել դրսից՝ հիմնականում Վրաստանից և Ռուսաստանից: Բացի այդ, կա նաև համախատասխան մասնագետների մեծ կարիք, մասնավորապես՝ ռեժիսորական երկրորդ խմբի անձնակազմի, քանի որ կինոստուդիայի պարապուրդի տարիներին որակյալ մասնագետները հիմնականում լքել են աշխատավայրն ու ապրուստ վաստակելու այլ ճանապարհներ գտել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը դեռ չի շտապում գնահատել «Հայֆիլմ»-ի վաճառքի գործարքը, քանի որ պայմանագրում նշված ժամկետը դեռ չի սպառվել, կշարունակվի մինչև 2009թ-ի մարտ, ինչից հետո միայն նա կխոսի ու կտա իր գնահատկանը:










