Ժամանակակից արվեստի միջազգային ֆորում Երևանում

09:03 • 20.11.08

Նոյեմբերի 15-30-ը Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիան՝ Սուսաննա Գյուլամիրյանի գլխավորությամբ, Երևանում անցկացնում է Ժամանակակից արվեստի միջազգային ֆորում, որը կրում է «Ախտորոշում/Միջախտորոշում» խորագիրը: Նախագծի թեմաներն են՝ «Արևելք-Արևմուտք/Ուրիշի» պրոեկցիան, Եվրոինտեգրացիա/Ետսոցիալիստական եվրոնորոգում, «Քաղաքային փոխակերպումներ» և այլն: Միջազգային այս նախագծին հայ արվեստագետների կողքին մասնակցում են նաև այլ երկրներից ժամանած ստեղծագործողներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Նորվեգիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Կանադա, Թայվան:

Ժամանակակից արվեստի միջազգային ֆորումը կազմված է 3 մասից՝ «Գեղարվեստական կոմունա» արվեստների միջազգային կացարան, որ իրագործվել է նոյեմբերի 15-19-ը, ցուցահանդես, որ կբացվի այսօր նկարիչների միությունում և կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը, և սեմինարների շարք, որ կվարի մշակութաբան Հրաչ Բայադյանը նոյեմբերի 27-29-ը: