Պետրոս Ասլանյանի ցուցահանդեսը Հունաստանում

17:40 • 21.11.08

Նոյեմբերի 19-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում բացվել է նշանավոր գեղանկարիչ Պետրոս Ասլանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ցուցահանդեսը, որը կազմակերպել է ՀՀ դեսպանությունը, նվիրված է Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին։ Այն պարունակում է սփյուռքահայ հայտնի նկարիչի վերջին տարիների աշխատանքները։

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը։ Դեսպանը բարձր է գնահատել Պետրոս Ասլանյանի արվեստը` կարևորելով բազմավաստակ արվեստագետի բեղուն գործունեությունը։

Միջոցառմանը մասնակցել են Հունաստանի իշխանությունների, հայ հոգևոր դասերի, գործարար շրջանակների, հայ համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 30-ը։