“Իմ Կոմիտաս” համերգ-ներկայացումն արդեն DVD-ով
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանի մտահղացմամբ ստեղծված “Իմ Կոմիտաս” համերգ ներկայացումը արդեն հասանելի է նաև տեսասկավառակի ձևով: Նախագիծը սկիզբ էր առել դեռ 2006թ-ին՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունը ներկայացնելու համար: Հայաստանում իր ծրագրով Մայլիյանը դիմել էր “Շարմ” ընկերությանը, ում օգնությամբ էլ այն իրականացավ որպես համերգ-ներկայացում:
2006թ-ի դեկտեմբերին Կամերային երաժշտության տանը կայացավ նախագիծը՝ Դավիթ Բաբայանի բեմադրությամբ, կամերային նվագախմբի և դիրիժոր Կարեն Դուրգարյանի մասնակցությամբ և ՀՀ ժողովրդտական արտիստ Ռուբեն Ալթունյանի գործիքավորմամբ: Նախագծի հեղինակները փորձել են Կոմիտասի ստեղծագործությունը մատուցել նոր գույներով. մասնավորապես շեշտը դրվել է նոր գործիքավորման վրա, օրինակ Ներսես Շնորհալու “Նոր ծաղիկ” ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է սաքսոֆոնի նվագակցությամբ:
“Իմ Կոմիտաս”-ը համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես հոգևոր, լիրիկական երգեր, այնպես էլ կոմիտասյան պարերգեր: Համերգի տեսասկավառակը թողարկվել է Armenian Musci Centre-ի հետ համագործակցությամբ, այն արդեն վաճառքում է և վերջինիս շնորհիվ էլ տարածում կստանա աշխարհի տարբեր անկյուններում: Կենտրոնը պատրաստվում է DVD-ն հունվարին ներկայացնել Կաննում:










