Արվեստի և գիտության նվաճումները Ազգային պատկերասրահի ժամացույցների հավաքածուում
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է 18-20-րդ դարերի արևմտաեվրոպական ժամացույցների բացառիկ ցուցահանդես, որը առաջին անգամ ներկայացնում է շուրջ 40 ամենատարբեր ժամացույցների հավաքածու: Ցուցահանդեսում ընգրկված են բուխարու, սեղանի, գրպանի, ճամփորդական և անգամ հատակի ժամացույցներ՝ պատրաստված տարբեր նյութերից և հայկական պատկերասրահ հասած տարբեր ճանապարհներով՝ հիմնականում գնումների և նվիրատվությունների արդյունքում:
Ժամացույցների հավաքածուի առաջին 2 նմուշները Պատկերասրահը ձեռք է բերել 1924թ-ին Լենինգրադի և Մոսկվայի թանգարանային ֆոնդերից: Հետագա ընդլայնման ընթացքում մեծ դեր է ունեցել կոլեկցիոներ Կարեն Սողոմոնյանի հավաքածուի ձեռքբերումը:










