Նոր բեմադրության պրեմիերա՝ ըստ Պերճ Զեյթունցյանի
Այսօր Երևանում Թեքեյան մշակութային կենտրոնի «Թեքեյան թատերախումբ»-ը կմատուցի նոր պրեմիերա՝ «Մի նայիր հայելուն»՝ ըստ Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի: Բեմադրության հեղինակը արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտաշես Հովհաննիսյանն է, դերերում հանդես կգան Արթուր Կարապետյանը, Արմեն Սանթրոսյանը, Արա Սարգսյանը, Սոնա Վերդյանը, Սմբատ Ստեփանյանը և ուրիշներ:
«Մի նայիր հայելուն» ներկայացումը նվիրվում է 2000-2007թթ-ի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:










