Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «Մատեան»-ի ձևով, կարելի է նաև լսել
Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, որ թվագրվում է 1003 թվականով, այսօր արդեն ներկայանում է ձայնասկավառակի տեսքով: Նախագծի հեղինակը մասնագիտությամբ բժիշկ Անահիտ Դավթյանն է, ում սերը միջնադարի մեծ բանաստեղծի նկատմաբ առաջացել է իր պապի գործունեությայն արդյունքում: Ֆիզիկոս և քիմիկոս Հովհաննես Դավթյանն իր «Նարեկացու Աշխարհայացքը» և «Ֆունդամենտալ դաշտի տեսություն» աշխատություններում գիտականորեն հիմնավորել է Նարեկացու խոսքը: Թոռնուհին էլ դեռ 1998թ-ին սկսել է Նարեկացի քարոզելու իր նախագիծն ու 10 տարի անց «Շարմ» և Armenian Musci Center ընկերությունների աջակցությամբ վերջապես թողարկել «Նարեկ»-ի ձայնասկավառակը:
1 ժամանոց ձայնակավառակը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, առաջինը կարդացել է դերասան Սոս Սարգսյանը, ով մեծ դժվարությամբ է համաձայնել, իսկ անգլերենի դեպքում օգտվել են ամերիկահայ Թոմ Սամուելյանի թարգմանությունի և կարդացել է նույնպես ամերիկահայ Դեյվիդ Մինասյանը: Պոեմից հատվածներ ընտրել է Անահիտ Դավթյանը:










