Փելեշյանը գուցե մի օր «Նարեկ» նկարի
Մասնագիտությամբ բժիշկ Անահիտ Դավթյանը, ոգեշնչված Նարեկացու խոսքով ու պատգամով, նախաձեռնել ու 10 տարվա աշխատանքներից հետո վերջապես թողարկել «Նարեկ»-ը երկլեզու ձայնասկավառակի տեսքով, բայց չի պատրաստվում կանգ առնել: Մի շարք նոր գաղափարներ ունի, որոնք հույս ունի, որ կիրականանան: Մասնավորապես, նպատակ կա Նարեկացու «Մատեան»-ը սկավառակի վերածել նաև այլ լեզուներով, ու նաև ֆիլմ նկարահանել:
Անահիտ Դավթյանը փոխանցեց, որ դեռ 1998թ-ին ինքն անձամբ հեռախոսազրույց է ունեցել անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել ֆիլմ նկարել «Նարեկ»-ի հիման վրա, եթե դրա գումարները լինեն: Գաղափարի հեղինակը հույս ունի, որ մի օր այդ ֆիլմն իրականություն կդառնա:










