Սերժ Սարգսյանը դերասաններին կոչում է շնորհել

12:32 • 26.11.08

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի 40-ամյակի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար թատրոնի դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանին և դերասան Կարպիս Շամալյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։