«Երկրաշարժի» երևանյան պրեմիերան դեկտեմբերի 1-ին
Դեկտեմբերի 1-ին և 2-ին կկայանա աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» (1984թ.) օպերայի երևանյան պրեմիերան։
Օպերայի բեմադրությունն իրականացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։
Օպերայի դիրիժորն է Ռ. Ասատրյանը, ռեժիսորը՝ Լ. Իվանյանը։ «Երկրաշարժի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2003թ. մարտի 16–ին Գերմանիայում՝ Մյունխենի «Gärtnerplatz» պետական թատրոնում։ Հենց այդ տարի էլ բեմադրությունն արժանացել է «Ոսկե աստղ» մրցանակի, իսկ 2004թ. ստացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակը։










