«Մոսկվայի վիրտուոզները» նորից կնվագեն Երևանում
Դեկտեմբերի սկզբին 2 համերգով Երևանում հանդես կգա Վլադիմիր Սպիվակովի գլխավորած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։
Դեկտեմբերի 3-ին նվագախումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում՝ ի պատիվ պետական կամերային նվագախմբի հիմնադիր, արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար Զարեհ Սահակյանցի 75 ամյակի։ Նրա դուստրը՝ դերասանուհի Սաթենիկ Սահակյանցը, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինն է։
Իսկ դեկտեմբերի 6-ին նախատեսված համերգը կնվիրվի 88-ի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին, և «վիրտուոզների» կատարմամբ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը։
«Մոսկվայի վիրտուզներ»-ի մեկ այլ համերգ նախատեսված է դեկտեմբերի 4-ին Գյումրիում։
«Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումը հիմվել է 1979թ-ին գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կողմից։










